Հարոյանի վիճակագրությունը Վալենսիայի դեմ խաղում

Հարոյանի վիճակագրությունը Վալենսիայի դեմ խաղում

03/10/2021 - 00:27

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Անդալուսական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Ստորև ներկայացնում ենք հայազգի կենտրոնական պաշտպանի գրանցած ցուցանիշները «Վալենսիայի» դեմ խաղում։

Այսպես, Հարոյանը հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 6.78 գնահատականը, ինչն անդալուսական ակումբի ֆուտբոլիստների շրջանակում 6-րդ ցուցանիշն է, Sofascore-ի կողմից էլ` 7 գնահատականը։

29-ամյա պաշտպանը կատարել է 17 փոխանցում` 41.2% ճշգրտությամբ, 6 երկար փոխանցում, որոնք, ցավոք, չեն հասել հասցեատիրոջը, 3 անգամ` գնդակի խլում, 2 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 1 անգամ փակել է մրցակցի կատարած հարվածը, 4 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից 3-ն ավարտել է հաղթանակով, 3 անգամ օդային մենապայքարի մեջ է մտել` 2-ն ավարտելով իր օգին, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։

Հավելենք, որ «Կադիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 18-ին։ Այդ օրը «դեղին սուզանավը» հյուրընկալվելիս կմցրի «Էսպանյոլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023