Կադիսի հերթական հիանալի արդյունքը.  «դեղինները» միավորներ խլեցին Վալենսիայից

Կադիսի հերթական հիանալի արդյունքը. «դեղինները» միավորներ խլեցին Վալենսիայից

02/10/2021 - 22:42

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «Վալենսիան» ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն, այնուամենայնիվ «Կադիսի» ֆուտբոլիստներին հաջողվեց անառիկ պահել դարպասը. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

«Վալենսիան» էլ 12 միավորով 9-րդն է։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023