Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Թուրքիայի հավաքականը G խմբի շրջանակում Ստամբուլում մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ Շյոնել Գյունեշի սաները հանդիպման առաջին կեսում ունեին տարածքային զգալի առավելություն, ինչն էլ նախքան ընդմիջման գնալը երկու անգամ վերածեցին խփած գնդակի։ Նախ արդեն 2-րդ րոպեին Կենան Կարամանը բացեց խաղի հաշիվը, ապա 33-րդ րոպեին Հական Չալհանօղլուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականը H խմբում սեփական հարկի տակ մրցեց Կիպրոսի հավաքականի դեմ։ Չնայած Զլատկո Դալիչի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն կարգով ավելի թույլ հավաքականի դարպասն ուղարկեցին ընդամենը մեկ գնդակ, որը 40-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մարիո Պաշալիչը։ Հատկանշական է, որ Խորվաթիայի հավաքականի […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավուման փուլի զամբյուղները, որոնց հիման վրա էլ դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայանալու է վիճակահանությունը։ Այս ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին կայացավ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, ինչի արդյունքում ձևավորվեցին բոլոր խմբերի վերջնական տեսքը։ A դիվիզիոն, 1-ին խումբ 1․ Իտալիա – 12 միավոր 2․ Նիդեռլանդներ – 11 միավոր 3․ Լեհաստան – 7 միավոր 4․ Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր A դիվիզիոն, 2-րդ խումբ 1․ Բելգիա – 15 միավոր 2․Դանիա – 10 […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։ A Դիվիզիոն 1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։ Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor