Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման վերջնական հայտացուցակում։ Դարպասապահներ – 1. Ստանիսլավ Բուչնև, 12. Արման Ներսեսյան, 16. Արսեն Բեգլարյան Պաշտպաններ – 3. Վարազդատ Հարոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. […]
Ավելին
Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային լրագրող Սուրեն Մելիքսեթյանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանն ու Էդգար Բաբայանը չեն մասնակցի այդ հանդիպմանն ու արդեն լքել են մեր ընտրանու ճամբարը։ Հավելենք, որ Հայաստան – Կիպրոս հանդիպման մեկնարկը նախատեսված է 19:00-ին։ […]
Ավելին
Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում անցկացրեց Իրաքի ընտրանու հետ։ Հանդիպման մեծ մասում ռուսներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Վալերի Կարպինի թիմին հաղթանակ պարգևեցին Անտոն Միրանչուկի և Սերգեյ Պինյաևի խփած գոլերը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տանժերի «Ստադ Իբն Բատուտա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Մարոկկոյի և Բրազիլիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեցին Սոֆիան Բուֆալի և Աբդելհամիդ Սաբիրիի խփած գոլերը։ «Պենտակամպիոնների» միակ գոլը խփեց Կազեմիրոն։ Նշենք, որ Մարոկկոն հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Պերուի […]
Ավելին
Հարավային Կորեայի հավաքականը մարտի 24-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կոլումբիայի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հարավկորեացիների ավագ և առաջատար Հին Մին Սոնը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Հատկապես գեղեցիկ ստավեց Սոնի երկրորդ գոլը, երբ 45+2-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տւոգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն։ 89-րդ րոպեին «ալբիսելեստեի» կազմից տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսիին` դնելով հանդիպման վերջակետը։ Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը խփեց կարիերայի 800-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի ընտրանու հետ։ Հանդիպման մեծ մասում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեցին Տիագո Ալմադայի և Լեո Մեսսիի խփած գոլերը։ Նշենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Հավելենք, որ «ալբիսելեստեն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (2:1) խաղում «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցի ֆուտբոլիստը մարտի 20-ին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Արաուխոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Ըստ AS-ի տեղեկությունների` 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս […]
Ավելին
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց մեր ընտրանու վերջնական հայտացուցակը։ Մի շարք ֆուտբոլիստներ առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի հավաքական։ Խոսքը պաշտպաններ Երջանիկ Ղուբասարյանի («Նոա»), Էրիկ Փիլոյանի («Ուրարտու»), Գեորգի Հարությունյանի («Կրասնոդար», Ռուսաստան), Նաիր Տիկնիզյանի («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), կիսապաշտպաններ Դավիդ Դավիդյանի («Փյունիկ»), Ուգոչուկվու Իվուի («Ուրարտու») և «Բավարիա II»-ի (Գերմանիա) հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասին է։ Հավելենք, որ […]
Ավելին
1 9 10 11 12 13 29

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023