14 հանդիպում, 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 12 «չոր» հանդիպում։ «Չելսին» Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ հորիզոնական, դուրս է եկել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում գերվստահ հաղթանակ է տարել Լա Լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։ Այս ամենը Թոմաս Տուխելի «Չելսիի» մասին է։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորում է ընդամենը երկու ամիս և […]
Ավելին
Ֆուտբոլը , պարզապես, անհնար է պատկերացնել առանց վիճակագրական տվյալների․ անկյունայիններ, հարվածներ դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Սրանք հետխաղյա վիճակագրական տվյալներ են, որոնք կարող են ցույց տալ թիմերից մեկի առավելությունը, իսկ ի՞նչ կասեք այնպիսի վիճակագրական տվյալի մասին, որը թույլ է տալիս տեսնել խաղի արդյունքն այլ կողմից, տեսնել անտեսանելին։ Այսօր մանրամասն խոսելու ենք ժամանակակից xG մոդելի մասին (խմբ․՝ […]
Ավելին
Պեպ, ի՞նչ ես դու անում, գրողը տանի․․․ «Լիվերպուլը» 0-7 հաշվով Լոնդոնում ուղղակի չի նկատում «Փելասին», իսկ «Սիթին»՝ 0-1 «Սուութհեմպտոնին», այն էլ՝ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։  Երբ նախորդ մրցաշրջանը ավարտվեց «Լիվերպուլի» չեմպիոնությամբ, այն էլ 18 միավոր առավելությամբ, անձամբ ես այս մրցաշրջանում մարզական առումով ավելի գազազած, ավելի քաղցած «Մանչեսթեր Սիթիի» էի սպասում, բայց արի ու տես, որ ճիշտ […]
Ավելին
Կներեք, բայց նորից Ժոզեի «Տոտտենհեմի» մասին, այսինքն, ավելի հստակ՝ ԱՊԼ-ի առաջատարի «Արսենալի» նկատմամաբ 2-0 հաշվով տոնած հաղթանակից հետո Ժոզեն մոտեցավ Հին Մին Սոնին, ով ասուլիս էր տալիս և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց, ինչից հետո մոտեցավ խոսափողին՝ խոսքն ուղղելով հարավկորեացուն․ «Ի՜նչ «հասարակ» գոլ բայց դու հեղինակեցիր (ավելի տիպիկ թարգմանությունը կլինի՝ ի՜նչ հավայի գոլ դու հեղինակեցիր)»։  […]
Ավելին
Եթե ​երկար ժամանակ է ֆուտբոլ եք դիտում, ապա գոնե մեկ անգամ լսած կլինեք հետևյալ արտահայտությունը. «Այլևս թույլ թիմեր չկան»: 99,99% հավանականությամբ կարելի է պնդել, որ նման խոսքեր եք լսել մեկնաբաններից, մարզիչներից կամ ֆուտբոլիստներից: Դա ընդունված է  ասել այն դեպքում, երբ թիմը, որը խաղից առաջ համարվում է աուտսայդեր, հանկարծ միավորներ է վաստակում բացահայտ ֆավորիտի դեմ, կամ […]
Ավելին
«Իմ հանդերձարանը ուրախ չէ այս հանդիպման արդյունքից, մենք երջանիկ չենք, ու ինձ համար այս ամենը ֆանտաստիկ է, քանի որ սա մենթալիտետի փոփոխություն է»,- «Չելսիի» հետ խաղից հետո ասաց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն։ Պորտուգալացի մարզչի ուղերձը հստակ է՝ Ժոզեի «Տոտենհեմն» այլևս ԱՊԼ-ի համեստներից չէ, այն համեստներից,  որոնք մեծ խնջույքի ժամանակ մնում են աննկատ, Մոուրի թիմը […]
Ավելին
Եթե ​​դու ֆուտբոլիստ ես, պարտադիր չէ լինել հիմար, հարուստ մարդ, ով չի կարող երկու բառ կազմել: Ճաշակի բացակայություն, գնված դիպլոմ, մոդել-կին, ում մոտ ուղեղի տեղը  քամի է և աղավաղված ռեպ` որպես կյանքի սաունդթրեք: Կարծես ժամանակակից ֆուտբոլիստների մեծ մասը այլ կերպ չի կարող ապրել: Բրազիլեյրո Սամպաիո դե Սոուզա Վիեյրա դե Օլիվեյրան կամ պարզապես Սոկրատեսը, հերքեց այդ թեզը ոչ ամենաերկար, բայց […]
Ավելին
Հանգցրեք բոլոր մարզադաշտերի լույսերը, իջացրեք բոլոր ակումբների դրոշները, ֆուտբոլային աստվածները երեկ իրենց մոտ տարան այս մարզաձևի մահկանացուներից ամենաանմահին։   Նոյեմբերի 25-ին Դիեգո Արմանդո Մարադոնայի սիրտը դադրեց զարկել․․․ Մարզական աշխարհի վրա իջավ մի լուսավոր ու ափսոսանքով ողողված տխրություն․․․ Դիեգոյին պաշտում էին բոլորը՝ ուսուցչուհիները, բանվորները, տնտեսագետները․․․բոլորը․․․ Երևի դժվար ընկալելի է այս նյութապաշտ հասարակության համար, որ մոլորակի վրա […]
Ավելին
Երազանքից դեպի  նպատակ տանող ճանապարհը ընկնում է բանականության միջով։ Կկարողանա՞ս հաղթել գլխիդ մեջի  «Չ»  նախածանցով սկսվող երևույթներին, կկարողանա՞ս ավելի ուժեղանալ անհաջողություններից հետո, կկարողանա՞ս գործել ու ապրել  Նիցշեի՝ «Այն, ինչը մեզ (ինձ) չի սպասնում, մեզ (ինձ) ավելի ուժեղ է դարձնում»-ը սրտումդ դաջած, ուրեմն հաջողությունը քոնն է։ Դիոգու Ժոզե Տեյշեյրա դա Սիլվան ծնվել և մեծացել է  Պորտուի  […]
Ավելին
Անգլիական ակումբային  ֆուտբոլը մեր աչքի առաջ կերպարանափոխվում է․ ավելի ու ավելի շատ ակումբներ են ձգտում խաղալ կոմբինացիոն, ակնահաճո ֆուտբոլ։ Միանշանակ, այս փոփոխությունների հետևանք են երկու հանճարների մուտքը ԱՊԼ։ Խոսքը, իհարկե, Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի մասին է։ Ամեն անգամ, երբ հանդիպում են Յուրգենի ու Պեպի թիմերը, ֆուտբոլի էսթետները սպասում են ինչ-որ յուրահատուկ, առեղծվածային նորարարության, ինչպես […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor