Տուխելը վերականենդացրել է Չելսին․ ինչպե՞ս դա հաջողվեց նրան

Տուխելը վերականենդացրել է Չելսին․ ինչպե՞ս դա հաջողվեց նրան

23/03/2021 - 17:57

14 հանդիպում, 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 12 «չոր» հանդիպում։ «Չելսին» Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականից բարձրացել է 4-րդ հորիզոնական, դուրս է եկել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում գերվստահ հաղթանակ է տարել Լա Լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։

Այս ամենը Թոմաս Տուխելի «Չելսիի» մասին է։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորում է ընդամենը երկու ամիս և արդեն հասցրել է գրանցել ակումբի պատմության մազչական լավագույն մեկնարկը։ Նման գերազանց շարքը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից են հոգեբանական, մարտավարական , մարզումների նոր համակարգը՝ ներառյալ նաև խաղացանկն ու նոր մարզչի գործոնը։

Ի՞նչ փոփոխություն մտցրեց Թոմաս Տուխելը․ հոգեբանական, նոր մարզումային ծրագրի ու մարտավարության գործոնները

Հոգեբանական գործոնը

Փետրվարի 16-ին «Չելսին» 2։0 հաշվով հաղթում էր «Նյուքասլին» առաջին խաղակեսից հետո։ «Ընդմիջմանը Թոմաս Տուխելը խաղային հրահանգներ տալուց հետո հանկարծ շրջվում է և հայտարարում․ «Եթե դուք այս հանդիպումը ավարտեք հաղթանակով ես ձեզ երկու օր հանգիստ կտրամադրեմ»։

Սա բոլորի մոտ հաճելի զարմանք առաջացրեց։ Այդպես նա էլ ավելի մոտիվացրեց իր ֆուտբոլիստներին։ Բնակաբանար, նրանք այդ հանդիպումը հաղթեցին»,- պատմում է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։

«Նրանք, ովքեր չեն ստանում մշտական խաղաժամանակ, նույնպես, շփվում են մարզչի հետ։ Տուխելը շփվում է բոլորի հետ։ Երբ մարզիչը քեզ հետ խոսում է, չի անտեսում, դու զգում ես քո կարևորությունը, վստահություն ես զգում սեփական ուժերի նկատմամբ»,- պատմում է ակումբին մոտ կանգած աղբյուրը։

Հատկանշական է, որ գերմանացի մասնագետի օրոք հիմնական կազմում խաղում են նրանք, ովքեր նախկինում անտեսված են եղել։  Մարկոս Ալոնսոն կարծես միշտ հիմնական կազմի խաղացող է եղել, իսկ Նգոլո Կանտեն այնպիսի ֆուտբոլ է ցուցադրում, որը միայն հիացմունք է առաջացնում։ Օլիվիե Ժիրուն էլ առաջվա նման գլուխգործեցներ է հեղինակում։

Նոր մարզումային ծրագրի գործոնը

Չնայած այս ամենին՝ գերմանացի մասնագետը շատ կտրուկ և խստապահանջ մասնագետ է։ Ֆուտբոլիստներ կան, ովքեր Տուխելին համեմատում են բռնապետի հետ։ Պատմում են, որ մարզման ժամանակ նա կտրում էր մարզադաշտի անկյունները, որպեսզի ստիպի ֆուտբոլիստներին ավելի ուղղահայաց խաղան։

Նույնը հիմա նա անում է «Չելսիում» և ստիպում է պաշտպաններին մարզվել թենիսի գնդակներով, որպեսզի որքան հնարավոր է գնդակը մաքուր խլեն։ Այսինքն՝ թենիսի գնդակները պաշտպանները պահում են ձեռքերում, որպեսզի տուգանային հրապարակում մրցակցից գնդակը խլեն առանց դրան ձեռքով դիպչելու։

Մեկ այլ նորարություն է թաց խոտածածկի վրա մարզվելը։ Տուխելը կարծում է, որ դա կատարելագործում է ֆուտբոլիստների կենտրոնացվածությունը․ չոր խոտածածկի վրա նրանք ավելի վստահ տեսք են ունենում։

Գերմանացի մասնագետը նվազեցրեց ֆիտնես-մարզումները, փոխարենը ավելացրեց խաղային վարժությունները։

Տպավորիչ է հատկապես է Կանտեի ռեստարտը․ Ֆրենկ Լեմպարդի ժամանակ Նգոլոն չէր կարողանում նորմալ մարզավիճակ ձեռքբերել, իսկ Թոմաս Տուխելը սպասեց։ Նա հինգ խաղ Կանտեի վերականգնվելուց հետո նրան խաղադաշտ դուրս չբերեց, սպասեց այնքան, մինչև նա ամբողջովին վերականգնվեց, իսկ արդյունքը եղավ այ սա․

Ճիշտ է՝ սա ընդամենը մեկ խաղային դրվագ է, սակայն, պարզապես, այն եղել է «Ատլետիկո Մադրիդի» դեմ պատասխան հանդիպման 90+4-րդ րոպեին։

Մարտավարության գործոնը

Թոմաս Տուխելը, որպես տակտիկակայի գիտակ, անուն էր վաստակել դեռևս «Մայնցը» մարզելու տարիներին։ Հենց Տուխելի օրոք էլ այդ ակումբն իր պատմության շրջանակում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրեց Բունդեսլիգայում։

Հասկանալու համար, թե Թոմաս Տուխելը մարտավարական առումով ինչպիսի մարզիչ է, բավական է նշել միայն այն, որ «Մայնցը» մարզելու վերջին տարում՝ 2014 թվականին  թիմը կարողանում էր վեց, Կառլ, ՎԵՑ անգամ փոխել տակտիկական դասավորությունը մեկ խաղի ընթացքում։

Այժմ հիմա գերմանացին փորձում է ներարկել «Չելսիին», ինչը դեռ բարեհաջող ստացվում է։ Այս պահին հենց ինքը՝ Տուխելը, նշել է, որ չի կարող հստակ որոշել իր հիմնական կազմը, քանի որ խաղում են նրանք, ովքեր լավագույնն են համապատասխանում տվյալ տակտիկական դասավորության համար։

«Էվերտոնի» դեմ հաղթական հանդիպումից հետո (2։0), լրագրողը հետաքրքվեց, թե կա արդյո՞ք արդեն ընգծված հիմնական կազմ․

«Եթե դուք խաղում եք Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում դուք չեք կարող բավարարվել 11 ֆուտբոլիստներով։ Առաջին հերթին այն ֆուտբոլիստներին, որոնց դուք տեսնում եք խաղադաշտում, լիովին արժանի են դրան։ Ֆուտբոլիստը չի կարող ուղղակիորեն լինել հիմնական կազմի խաղացող։ Լինում են փոփոխություններ, որոնք պայմանավորված են ֆիզիկական կամ տակտիկական նկատառումներով։

Ես ցանկանում եմ մշտապես ունենալ ընտրություն », -պատասխանել է գերմանացի մասնագետը։

Այս պահի դրությամբ Տուխելի փիլիսոփայությունը ամբողջովին իրեն արդարացնում է, քանի որ 14 հանդիպումներում գերմանացի մասնագետը մոտ 60 հիմնական կազմի փոփոխություններ է կատարել, ինչից, ամենևին չի տուժել թիմի խաղը։

 Տուխելը փորձում է բազային դարձնել 3-4-2-1 տակտիկական դասավորությունը, քանի որ այն լավագույն ձևով է ցույց տալիս լոնդոնցիների ֆուտբոլիստների որակները։ Այս պնդման ապացույցը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատլետիկոյի» դեմ դիմակայության երկու հանդիպումներն են, որոնք «Չելսին» անցկացրեց նույն տակտիկական դասավորությամբ, բայց լրիվ տարբեր առաջադրանքներ, ինչը, իսկապես, նախանձելի հիբրիդային դասավորություն է։

Հետևյալ նկարում դրվագ է առաջին հանդիպումից, երբ նման դասավորությունը օգտագործվում էր հակապրեսինգ կիրառելու համար․

Երկրորդ նկարը պատասխանը հանդիպումից է, որի շրջանակում «Չելսին» հիմնականում շեշտը դրել էր հակագրոհների վրա․

Վերջին խաղերում («Չելսի» 2։0 «Շեֆիլդ Յունայթեդ») Տուխելը նաև փորձեց 4-2-3-1 դասավորությունը։ Գերմանացին ուզւոմ է իր թիմին միշտ պատրաստ պահել ցանկացած իրավիճակի համար։

Այս ամեն ինչից զատ, կան նաև այլ գործոններ, որոնցից է բարենպաստ խաղացանկը։ Այժմ չենք ցանկանում նվազեցնել Տուխելի աշխատանքը, ամենևին, բայց մենք պետք է իրատես լինենք և ամեն ինչ վերլուծենք իրատեսորեն եթե ցանկանում ենք լոնդոնցիներին դիտարկել որպես Չեմպիոնների Լիգայի հաղթողի հավակնորդ։ «Չելսիի» մրցակիցները մինչ այժմ եղել են ոչ նախաձեռնող, («Լիվերպուլը» այն մարզավիճակում չէր), այսինքն չի եղել այնպիսի թիմ, որը կստիպի «Չելսիին» մնալ առանց գնդակի, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում «Մանչեսթեր Սիթիի» հետ մոտակա հանդիպումը, որը կայանալու է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում։

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան և Անգլիայի գավաթը»,- հայտարարեց Թոմաս Տուխելը Անգլիայի Գավաթի շրջանակում «Շեֆֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 2։0 հաղթանակից հետո։

Չես հավատա, Թոմաս, բայց մենք էլ ենք հավատում․․․

                                                                                                           Կարեն Պողոսյան

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023