Կայացել է Բելգիայի բարձրագույն դիվիզիոնի՝ Պրո լիգայի բոլոր մասնակից-ակումբների հերթական խորհրդաժողովը։ Ինչպես տեղեկացնում է Պրո լիգայի պաշտոնական կայքը, խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունների միավորման հարցը, որին բոլոր ակումբների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միավորված առաջնությունը կոչվելու է ԲեՆիԼիգա։ «ԲեՆիԼիգան բոլոր պրոֆեսիոնալ ակումբների համար պետք է ուղեկցվի տնտեսական կայունությամբ՝ ստեղծելով մեկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրոբեյը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ «ցլերի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ից սկսած, երբ լրանա «Այաքսի» հետ գործող պայմանագիրը։ Հոլանդացին «Լայպցիգի» ֆուտբոլիստ կդառնա անվճար։ Հավելենք, որ Բրայան Բրոբեյը «Այաքսի» սան է, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն , «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Լայպցիգ»։ Հոլանդացի ֆուտբոլիստը «ցլերի» ղեկավարության հետ արդեն համաձայնության է հասել։ Բրոբեյը 2021 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Լայպցիգի» շարքերը, քանի որ նրա ու «Այաքսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը «Վեսթ Հեմից» գնել է կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերի տրանսֆերային իրավունքները։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու «Այաքսի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հալերը նոր ակումբի կազմում հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոլանդականա կումբը Հալերի դիմաց «մրճահարներին» վճարել է 22․5-25 մլն եվրո, ինչի շնորհիվ 26-ամյա […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզան ներկայացնող «Ուտրեխտի» նախկին եզրային պաշտպան Միհայի Նեսուի հետ 2011 թվականի մայիսին դժբախտություն տեղի ունեցավ․ ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ռումինացի ֆուտբոլիստը դաժան բախում ունեցավ իր թիմակից Ալյե Սհուտի հետ։ Նրան անմիջապես հոսպիտալացրին։ Նեսուն չէր կարողանում շարժել ո՛չ ձեռքերը, ո՛չ էլ ոտքերը, ինչպես նաև ոչինչ չէր զգում պարանոցից ներքև։ Բժշկակական հետազոտությունը նրա մոտ սարսափելի […]
Ավելին
Հոլոնդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրի շրջանակում բավականին արտասովոր հաշիվ գրանցվեց։ «Այաքսը» հյուրընկալվելիս ոչ ֆուտբոլային՝ 0։13 հաշվով ջախջախել է «Վենլոյին»։ Մինչև 54-րդ րոպեն ամեն ինչ ֆուտբոլային էր մինչև խաղադաշտից չհեռացվեց «Վենլոյի» պաշտպան Կրիսչեն Կումը։ Այդ ժամանակ Ամստերդամը ներկայացնող ակումբը հաղթում էր ընդամենը 4 գնդակի տարբերության, իսկ կարմիր քարտից հետո ևս 9 անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Էրիկ Տեն […]
Ավելին
«Ռեալի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, հնարավոր է, վերսկսի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Հոլանդական Էրեդեվիզիան ներկայացնող «Ուտրեխտը» պատրաստ է նախկին ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, ով նախորդ տարի ամռանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Ակումբի տեխնիկական տնօրեն Խորդի Զոյդամը ակնկարկել է, որ խաղացողը կվերադառնա մեծ ֆուտբոլ․ «Բոլորն էլ գիտենք, որ մենք Ուեսլիի հետ մշտապես կապի […]
Ավելին
«Բավարիայի» նախկին վինգեր Արյեն Ռոբենը, ով 2019 թվականի ամռանը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին երեկ՝ մայիսի 27-ին, հայտարարեց, որ վերադառնում է մեծ ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Գրոնինգենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Արյեն Ռոբենի հետ, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։ Նշվում է միայն, որ 36-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ արդեն մի […]
Ավելին
Հոլանդական ակումբների երկրպագուներին 2020/21 մրցաշրջանի մեկնարկից կթույլատրեն ներկա գտնվել Էրեդիվիզայի հանդիպումներին, սակայն տրիբունաներում կարգելվի երգել։ «Հանդիսականները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խիստ միջոցների դիմել։ Երկրպագուները թույլտվություն կունենան իրենց հետ մարզադաշտ բերել շվիներ, որոնք փչելուց հետո ձայն են արձակում։ Խփած գնդակներից հետո կթույլատրվի գոռալ «ուռա՜», սակայն ոչ ավելին։ Այո՛, դա ուրախ […]
Ավելին
Հոլանդական «Կամբյուրը» ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Հենկ դե Յոնգը մեկնաբանել է երկրում պրոֆեսիոնալ ֆուտբոլի վերջնական դադարեցման գաղափարը։ Նշենք, որ «Կամբյուրը» Հոլանդիայի՝ նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի առաջատարն էր և հաջորդ մրցաշրջանում պատրաստվում էր վերադառնալ Էրեդիվզիա։ «Սա մեծ խայտառակություն է Հոլանդիայի սպորտի պատմության համար։ Այս որոշումը կայացնողները պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը։ Սա վատագույն սցենարն էր, որը […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023