Պաշտոնական․ Այաքսի  հարձակվողը կարիերան կշարունակի Լայպցիգի կազմում

Պաշտոնական․ Այաքսի հարձակվողը կարիերան կշարունակի Լայպցիգի կազմում

13/03/2021 - 00:29

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» 19-ամյա կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբեյի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրոբեյը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ «ցլերի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ից սկսած, երբ լրանա «Այաքսի» հետ գործող պայմանագիրը։ Հոլանդացին «Լայպցիգի» ֆուտբոլիստ կդառնա անվճար։

Հավելենք, որ Բրայան Բրոբեյը «Այաքսի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2010 թվականից։ 19-ամյա ֆուտբոլիստը Ամստերդամը ներկայացնող ակումբի գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էրեդիվիզիայի 7-րդ տուրի շրջանակում «Ֆորտունա Սիտարդի» դեմ կայացած խաղում դուրս գալով փոխարինման։ Բրոբեյն առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5։2 հաշվով։

Բրոբեյն ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, «Այաքսի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2020/21 մրցաշրջանում նա հիմնականում խաղում է «Այաքսի» երիտասարդական թիմի՝ «Յանգ Այաքսի» կազմում, որը հանդես է գալիս Հոլանդիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում։ Ընթացիկ մրցաշրջանում Բրոբեյը «Յանգ Այաքսի» կազմում էլ անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ Բրոբեյը Նիդեռլանդերի տարբեր տարիքային հավաքականների կազմում է հանդես եկել (Մ-15, 16, 17 և 19), որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023