Ռոբեն․ «Վստահ չեմ, որ կինս հիացած կլինի, եթե որոշեմ մեկ մրցաշրջան էլ խաղամ»

Ռոբեն․ «Վստահ չեմ, որ կինս հիացած կլինի, եթե որոշեմ մեկ մրցաշրջան էլ խաղամ»

12/04/2021 - 17:16

Էրեդիվիզիայի 29-րդ տուրի շրջանակում «Գրոնինգենը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Հերնվենին»։

Այդ հանդիպմանը «Գրոնինգենի» կազմում մասնակցել է նաև Արյեն Ռոբենը՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով փոխարինման։ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր դա դարձել է առաջին հանդիպումը, որին 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է․ նա երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։

Խաղից հետո Ռոբենը խոսել է իր ապագայի մասին․

«Հաջորդ մրցաշրջանում էլ կխաղա՞մ։ Վստահ չեմ, որ կինս հիացած կլինի, եթե որոշեմ մեկ մրցաշրջան էլ խաղամ։ Եկե՛ք ավելի լավ է տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադաձությունները հաջորդ շաբաթներին»,- նշել է Ռոբենը, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հավելենք, որ Արյեն Ռոբենի ու «Գրոնինգենի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023