Հայաստանի ազգային հավաքականի և «Էնոսիս Պարալիմնի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ամբողջությամբ մասնակցել է Կիպրոսի առաջնության 17-րդ տուրի «Նեա Սալամիսի» դեմ հանդիպմանը։ Հայ պաշտպանը հանդիպման 51-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։ «Էնոսիս Պարալիմնին» անցկացրած 17 հանդիպումներից հետո վաստակել է 12 միավոր ու 12 թիմի պայքարում զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023