Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Զալցբուրգը» «Ռեդ Բուլ Արենայում» մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ցլերը» խաղավերջում հաղթանակ կորզեցին 1:0 հաշվով. 88-րդ րոպեին Մաթիաս Յայսլեի թիմին հաղթանակ պարգևեց Նիկոլաս Կապալդոյի խփած գոլը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին և Իտալիայի Պաոլա քաղաքում ընկերական հանդիպում է անցկացնում «Զալցբուրգի» դեմ։ Հանդիպումը «ներաձուրիների» կազմում մեկնարկային րոպեներից սկսել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 20-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը` եզրափակելով Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավստրիական Երկրորդ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Լիֆերինգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Կապֆենբերգին»։ «Լիֆերինգի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա աջ պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 64-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը` հօգուտ իր թիմի։ Այդուհանդերձ, «Լիֆերինգը» 69-րդ ու 73-րդ րոպեներին երկու գոլ բաց թողեց` պարտվելով 2:3 հաշվով։ Այս պարտությունից հետո «Լիֆերինգը» մնաց 14 միավորով […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։ Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։ 1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի վերջին` 6-րդ տուրում «Զալցբուրգ» Մ-19-ը E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտեց «Միլանի» Մ-19 տարեկանների թիմին։ Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա հայազգի եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը։ Գևորգյանը 48-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Զեթենի Յանոյին։ Չնայած պարտությանը` «ցլերը» E խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականն ու պայքարը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Միլանը» E խմբի շրջանակում «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ «Ռոսոներիները» բավական գրագետ հանդիպում հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Օլիվիե Ժիրուն` իր անվան դիմաց գրանցելով 2 գոլ և 2 գոլային փոխանցում։ Ֆրանսիացի հարձակվողն օգնեց աչքի ընկնել նաև Ռադե Կրունիչին ու Ժունիոր Մեսիասին։ Այս խմբում կայացել է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։ Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց «Լայպցիգի» հետ։ Յուրգեն Կլոպի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից փայլեց թիմի նորեկ Դարվին Նունյեսը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հավելենք, որ «Լիվերպուլը» միջմրցաշրջանային […]
Ավելին
«Այնտրախտի» և Ավստրիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարտին Հինտերեգերը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Ես այնքան մեծ շուքով տոնեցի Եվրոպա լիգայում հաղթանակը, քանի որ արդեն գիտեի, որ սա կլինի իմ վերջին մեծ հաղթանակն այս քաղաքի ֆանտաստիկ երկրպագուների հետ, որն իմ երկրորդ տունն է դարձել: Ես բացառապես մեծ երախտատագիտությամբ և ուրախությամբ կհիշեմ այն ժամանակը, որն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» կիսապաշտպան Բրենդեն Արոնսոին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ յորքշիրյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Զալցբուրգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 65 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026