Զալցբուրգի Մ-19 թիմի հայազգի 17-ամյա պաշտպանի գոլային փոխանցումը Միլանի դեմ խաղում 🎥

Զալցբուրգի Մ-19 թիմի հայազգի 17-ամյա պաշտպանի գոլային փոխանցումը Միլանի դեմ խաղում 🎥

03/11/2022 - 14:14

Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի վերջին` 6-րդ տուրում «Զալցբուրգ» Մ-19-ը E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտեց «Միլանի» Մ-19 տարեկանների թիմին։

Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա հայազգի եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը։

Գևորգյանը 48-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Զեթենի Յանոյին։

Չնայած պարտությանը` «ցլերը» E խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականն ու պայքարը կշարունակեն մրցաշարի 1/16 եզրափակիչում։

Նշենք, որ Գևորգյանը «Զալցբուրգի» սան է և հանդես է գալիս ավստրիական ակումբի երիտարդական թիմի` «Լիֆերինգի» կազմում։

Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում` կատարելով 1 գոլային փոխանցում։

Հավելենք, որ Գևորգյանըն ունի Գերմանիայի քաղաքացիություն և այդ երկրի Մ-17 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023