Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

24/10/2023 - 12:48

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում կայանալիք «Ինտեր» – «Զալցբուրգ» հանդիպումից առաջ տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին։

Լրագրողներից մեկը 34-ամյա ֆուտբոլիստին հարցրել է` արդյո՞ք վերջինս ցանկանում է կարիերան շարունակել «Ինտերի» կազմում, որին նա պատասխանել է հետևյալ կերպ.

«Թե՛ այս քաղաքում և թե՛ ակումբի կազմում ինձ հիանալի եմ զգում։ Անում եմ ամեն ինչ` ակումբին օգնելու համար։ Ես իմ խոսքն ասում եմ դաշտում։ Ես ունեմ իմ ներկայացուցիչներն, ովքեր բանակցում են ակումբի հետ, սակայն ցանկանում եմ մնալ այստեղ»,- հայազգի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, պայմանագրի երկարաձգման հարցում Մխիթարյանի և «Ինտերի» միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթներին։ Կողմերն այդ հարցում չեն շտապում, քանի որ վստահ են, որ կհասնեն համաձայնության։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 60 խաղում դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջում ավելացնենք, որ «Ինտեր» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին` Երևանի ժամանակով 20:45-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023