Չելսին հաղթեց Զալցբուրգին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥

Չելսին հաղթեց Զալցբուրգին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥

25/10/2022 - 22:57

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։

Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ պարտություն` անցկացրած 9 խաղում տոնելով 6 հաղթանակ։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Դինամո Զագրեբ» – «Միլան»

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Չելսի» – 10 միավոր
  2. «Զալցբուրգ» – 6 միավոր
  3. «Միլան» (անցկացրած 4 հանդիպում)- 4 միավոր
  4. «Դինամո Զագրեբ» (անցկացրած 4 հանդիպում) – 4 միավոր

Այսպիսով, «Չելսին» այս հաղթանակից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023