Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, ով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: […]
Ավելին
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեսիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:3 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Շվեդիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ մեր հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյուքնում Շվեդիայի դեմ խաղում, ըստ Interfootball-ի հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դարպասապահ […]
Ավելին
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի հավաքականի դեմ` պարտվելով 1:3 հաշվով։ Հանդիպման 38-րդ րոպեին Շվեդիայի հավաքանի ֆուտբոլիստները 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Սեբաստիան Լարսոնը, սակայն Դավիթ Յուրչենկոն հիանալի ցատկով փրկեց մեր հավաքականին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «տրե կունիրի» ֆուտբոլիստները հսկայական առավելություն ունեին և անդադար ճնշում էին գործադրում մեր պաշտպանության վրա։ Ի վերջո, 16-րդ րոպեին նրանց հաջողվեց բացել խաղի հաշիվը. Էմիլ Ֆորսբերգի իրացրած տուգանային հարվածից հետո մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անհաջող գործեց, ինչից հետո գնդակը հայտնվեց Հայաստանի […]
Ավելին
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Խորվաթիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, ով ստացել է ձայների 26%-ը։ […]
Ավելին
VBet Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթանակ տարավ Երևանի ԲԿՄԱ-ի նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում։ ԲԿՄԱ-ի կազմում փայլուն մրցելույթով է աչքի ընկել Հայաստանի հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանը ։ 19-ամյա ֆուբտոլիստը նախ 45+2-րդ րոպեին գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը, ապա 57-րդ րոպեին կրնկով կատարած հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց ԲԿՄԱ-ի […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում J խմբի շրջանակում մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիսնտերն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն գոլային պահերի առումով կարելի է ասել, որ հավասարություն էր․ երկու կողմերն էլ աչքի ընկնելու լավ պահեր ունեին։ Հայաստանի հավաքականից գոլի […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն փոխնիփոխ գրոհների ներքո։ Մեր տղաները փորձում էին աչքի ընկնել հեռահար հարվածներով, իսկ իսլանդացիները՝ ստանդարտների խաղարկումներից հետո, սակայն իրական գոլային պահեր ողջ առաջին 45 […]
Ավելին
Հայաստանի հավաքականը 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20։00-ին։ Այժմ կներկայացնենք Interfootball.am-ի վարկածով Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Մարտավարություն Խոակին Կապառոսը վերջին երեք պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականին դաշտ է […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor