Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և «ճայերին» հաղթեցին 4:2 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից գոլերը խփեցին Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, Էդի Նկետիան ու Գաբրիել Մարտինելին, իսկ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Կաորու Միտոման և Էվան […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ «զինագործների» համար, քանի որ «մրճահարները» Սայիդ Բենրահմայի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ 27-րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմին չհաջողվեց խփել պատասխան գնդակը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում տանտերերը կերպարանափոխված տեսքով դաշտ դուրս եկան և […]
Ավելին
«Արսենալը» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «հանքափորների» հետ։ Սպասվում է, որ գործարքը լոնդոնյան ակումբի համար կարժենա 50-60 մլն եվրո։ Նշվում է նաև, որ «Արսենալն» ուկրաինացի եզրային հարձակվողի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական […]
Ավելին
«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որի սկաուտներն ԱԱ-2022-ի ընթացքում հետևել են նրա խաղին Բրազիլիայի հավաքականի կազմում։ Նշվում է, որ «բլաուգրանան» բավական լավ կարծիք ունի երիտասարդ ֆուտբոլիստի մասին և լիարժեք տիրապետում է նրա ապագայի վերաբերյալ ծրագրերին։ Աղբյուրի […]
Ավելին
Ինչպես հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսը ենթարկվել է աջ ծնկի վիրահատության։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը հոսպիտալից դուրս գրվելուց անմիջապես հետո կսկսի վերականգնողական շրջանը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 25-ամյա ֆուրբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նվազագույնը 3 ամիս։ Նշենք, որ Ժեզուսն այս վնասվածքն ստացել է ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում կայացած Կամերուն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «զինագործները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «գայլերի» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Մարտին էդեգորն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի թիմը վաստակեց 37 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան ակումբն արդեն […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։ Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։ 1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Չեմպիոնների լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ […]
Ավելին
«Բարսելոնան» Միկել Արտետային դիտարկում է որպես ապագայում ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածու։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, խոսքը ներկա պահի կամ մոտ ապագայի մասին չէ, քանի որ այժմ «Բարսելոնան» շարունակում է հույսեր կապել Խավիի հետ և վստահում է նրան։ Այնուամենայնիվ, «Արսենալի» ղեկին Արտետայի կատարած աշխատանքը գրավել է կատալոնական ակումբի ուշադրությունը: Արտետան «Բարսելոնայի» սան է և «Մանչեսթեր […]
Ավելին
Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբներին։ Հետազոտությունը հիմնված է այն բանի վրա, թե որքան գումար են ակումբները ծախսել իրենց մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին գնելու համար։ Թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք մեկնարկային կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Մանչեսթեր Սիթի» – 605 մլ եվրո ՊՍԺ – 510 մլն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023