Նկետիայի բենեֆիսը. Արսենալը փայլուն խաղով ջախջախեց Շեֆիլդին 🎥

Նկետիայի բենեֆիսը. Արսենալը փայլուն խաղով ջախջախեց Շեֆիլդին 🎥

28/10/2023 - 23:12

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի հարձակվող Էդի Նկետիան` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։

Միկել Արտետայի թիմից մեկական գոլ էլ խփեցին Ֆաբիու Վիեյրան ու Տակեհիրո Տոմիյասուն։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Շեֆիլդը», 1 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023