Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում մրցում է «Արսենալի» դեմ։ 14-րդ րոպեին «զինագործների» վինգեր Բուկայո Սակայն հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո փոխանցում-հարված կատարեց։ «Խցանների» դարպասապահ Ուգո Լյորիսը փորձեց միանգամից որսալ գնդակը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո այն հայտնվեց դարպասում։ Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց ֆրանսիացի դարպասապահի անվան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսիի» և Չեխիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Չեխը քննադատել է անգլիական 20-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (2:1) հանդիպման մրցավարությանը. ««Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր ստեղծում են օրենքներ, ֆուտբոլից չեն հասկանում»,- գրել է Չեխը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ մանկունյական դերբիի 78-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ճայերը» հիանալի ֆուտբոլ ցույց տվեցին` 3:0 հաշվով ջախջախելով Յուրգեն Կլոպի թիմին։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի եզրային կիսապաշտպան Սոլի Մարշը, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Դանի Վելբեքին։ Այս հաղթանակից հետո Ռոբերտո Դե Ձերբիի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մանկունյական հերթական դերբիի շրջանակում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։ Երկրորդ խաղակեսում էլ Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին իսկ լուրջ իրական գոլային պահը վերածեղ դարպասի գրավման. 60-րդ րոպեին աչքի ընկավ րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Ջեք Գրիլիշը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «հովեկները» հաղթեցին 2:1 հաշվով։ Մարկո Սիլվայի թիմին հաղթանակ պարգևեցին Վիլիանի և Կարլոս Վինիսիուսի խփած գոլերը։ «Ազնվականների» կազմից աչքի ընկավ Կալիդու Կուլիբալին։ Նշենք, որ «Չելսիի» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաո Ֆելիշը, ով 58-րդ րոպեին անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «հովեկների» պաշտպան Կենի Տետեի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դևիդ Քութն անմիջապես հեռացրեց դաշտից պորտուգալացի հարձակվողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկանցի «Չելսիի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ «ազնվականները» վարձակալության դիմաց «հնդկացիներին» կվճարեն 11 մլն եվրո, սակայն դրա ավարտին չեն ունենալու պորտուգալացի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով կարիերան ավարտելու մասին. «Մանրակրկիտ և լուրջ քննարկումից հետո ես հայտարարում եմ ակումբային և միջազգային մակարդակով կարիերաս ավարտելու մասին։ Ես աներևակայելի բախտավոր եմ, քանի որ իրականացրել եմ կյանքիս գլխավոր երազանքն ու զբաղվել իմ սիրելի սպորտաձևով, ինչն իսկապես ինձ տվել է կյանքի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. «քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Ռիյադ Մարեզի խփած գոլը։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 1:0, վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Պեպ Գվարդիոլայի թիմն այժմ 5 միավորով է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին»։ «Չելսին», 25 միավորով, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023