Պաշտոնական. Ռուբեն Նևեշը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

Պաշտոնական. Ռուբեն Նևեշը խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

23/06/2023 - 22:36

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղակայված ակումբը գործարքի դիմաց «գայլերին» վճարելու է 55 մլն եվրո։

26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 25 մլն եվրո։

Հավելենք, որ այս գործարքը դարձավ Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցեց Մաթեուս Պերեյրայի ռեկորդը, ում դիմաց 2021 թ. նույն «Ալ Հիլալն» անգլիական «Վեսթ Բրոմվիչին» վճարել է 18 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է նաև «Վուլվզի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։

Մինչ այս պահը «գայլերի» ամենաթանկարժեք վաճառքը եղել էր Դիոգու Ժոտայի տրանսֆերը, երբ 2020 թ. սեպտեմբերին նրա դիմաց «Լիվերպուլը» վճարեց 44 մլն եվրո։

Ավելացնենք, որ Ռուբեն Նևեշը «Վուլվերհեմպտոնի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 253 խաղում դառնալով 30 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023