Ֆերդինանդ. «Այժմ ես կարժենայի 170 մլն ֆունտ»

Ֆերդինանդ. «Այժմ ես կարժենայի 170 մլն ֆունտ»

25/06/2023 - 16:44

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը «Five» յութուբյան ալիքի շրջանակում տեղի ունեցած փոդկասթի ընթացքում հայտարարել է, որ այժմ իր տրանսֆերային արժեքը կլիներ 170 մլն, իսկ շաբաթական աշխատաբարձը` 400-450 հազ. ֆունտ։

-Նախկինում իմ տրանսֆերային արժեքը 30 միլիոն էր։

21 տարի առաջ։ Հաշվի առնելով գնաճը՝ դա կլիներ պատմության երկրորդ կամ երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այժմ դուք կունենայիք ավելի քան 100 միլիոն արժեք։

-100 մլնն ինձ համար դեռ մատչելի կլիներ։ Անկեղծ եմ ասում։ Հաշվի առնելով ներկայիս շուկան` այժմ ես կարժենայի 170 մլն, իսկ շաբաթական աշխատավարձս կլիներ 400-450 հազ. ֆունտ։ Ահա, թե որքան ես կարժենայի և կվաստակեի այժմ։

Այդուհաներձ, նման արժեքի դեպքում այդ աշխատավարձը, նույնիսկ, շատ ցածր է։ Եթե դուք ունեք նման տրանսֆերային արժեք, պետք է շաբաթական վաստակեք նվազագույնը 500-600 հազ. ֆունտ։

-Եթե այդպես եք ցանկանում, ապա` այո՛, հնարավոր է նաև ավելի շատ վաստակել, սակայն ես կարծում եմ, որ աշխատավարձս կլիներ 400-450 հազ. ֆունտ։

Ջեյդոն Սանչոն վաստակում է 350 հազ. ֆունտ։

-Կարծում եմ` Սանչոյի աշխատավարձը լուրջ խնդիր կարող է դառնալ ցանկացած ակումբի համար, եթե նա ցանկանա «Յունայթեդից» հեռանալ հենց այս պահին։

Նշենք, որ Ռիո Ֆերդինանդը ժամանակին երկու անգամ դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը։

2000 թ. «Լիդսը» «Վեսթ Հեմից» նրան ձեռք է բերել 26 մլն եվրոյի, իսկ 2002 թվականին նա յորքշիրյան ակումբից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 46 մլն եվրոյի դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023