Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Լեսթերի» դեմ։ Հանդիպման 71-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն` աչքի ընկնելով տուգանայինի խաղարկումից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա դարպասապահը մերժել է «մեղուների»` պայմանագրի երկարաձգման վերջին երկու առաջարկները, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Իսպանացի դարպասապահը որոշել է լքել «Բրենթֆորդի» շարքերը և պատրաստ է առաջարկներ լսել անգլիական թոփ ակումբներից։ Նշվում է, որ լոնդոնյան […]
Ավելին
Արսեն Վենգերը պատմել է, որ, հանուն «Արսենալում» աշխատելու, ժամանակին մերժել է բազմաթիվ թոփ ակումբների ու հավաքականների. «Ես մերժել եմ «Ռեալին», «Յուվենտուսին», ՊՍԺ-ին, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականներին։ Կարծում եմ` արել եմ այն, ինչ կարևոր է եղել ինձ համար։ Սա հանրային աշխատանք է, իսկ դատողը մարդիկ են։ Ես պարզ էի մտածում և հստակ հասկանում էի, թե ինչ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Բրայթոնի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ճայերը» պարզապես շոկի ենթարկեցին «զինագործներին» և մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Խուլիո Էնսիսոն, Դենիս Ունդավն ու Պերվիս Էստուպինիանը։ Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 58 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» համաձայն է «Վուլվերհեմպտոնի» հետ փոխանակում իրականացնել. Ֆաթին պետք է համալրի «գայլերի», իսկ Ռուբեն Նևեշը` «բլաուգրանայի» շարքերը։ Գործարքի դիմաց անգլիական ակումբը պետք է վճարի նաև 30 մլն եվրո։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diaro Sport-ն, այդ փոխանակումն այժմ քիչ հավանական է, քանի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլն» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Կաչաղակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Լրագրողների ասոցիացիայի վարկածով, ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 82%-ն, ինչը մրցանակի պատմության ընթացքում ռեկորդային առավելություն է: Քվեարկության արդյունքում Հոլանդին հաջորդել են համապատասխանաբար Բուկայո Սական, Մարտին Էդեգորը (երկուսն էլ՝ «Արսենալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Մարկուս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ «կաչաղակների» պաշտպան Ֆաբիան Շերը գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 81 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մերսիսայդյան ակումբին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի խփած գնդակը։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնուկ է 5-րդ հորիզոնականը։ Յուրգեն Կլոպի թիմն էականորեն մոտեցել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին», որին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպման միակ գոլը խփեց «խցանների» հարձակվող Հարի Քեյնը։ 29-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 209-ի և առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երկրորդ հորիզոնական` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին, ում ակտիվում կա 208 գոլ։ Հատկանշական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023