Սանչես․ Մոուրինյուն աշխարհի ամենալավ մարզիչներից մեկն է, բայց երբեմն ես կորցնում էի վտահությունս

Սանչես․ Մոուրինյուն աշխարհի ամենալավ մարզիչներից մեկն է, բայց երբեմն ես կորցնում էի վտահությունս

17/02/2019 - 15:01

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը BBC-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով թիմի նախկին գլխավոր մազիչ Ժոզե Մոուրինյուի մասին։

«Մոուրինյուն աշխարհի ամենալավ մարզիչներից մեկն է այն տեսանկյունից, թե ինչպես է մարզում, հետազոտում տեսահոլովակները և վարվում ֆուտբոլիստների հետ։

Բայց թիմի ներսում լինում էր զգացողություն, որ դու սկզբից նրա մի մասն ես, իսկ հետո ոչ։ Երբեմն ես չէի խաղում, հետո խաղում էի, հետո էլի չէի խաղում… որպես ֆուտբոլիստ դու կորցնում ես վստահությունդ։

Ես ֆուտբոլ խաղացել եմ 5 տարեկանից և երբ ինձնից խլում էին գնդակը, թվում էր, թե կորցնում եմ երջանկությունս»,- ասել է Սանչեսը։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023