Էլ Կլասիկոյում դարձյալ հաղթեց Բարսելոնան (տեսանյութ)

Էլ Կլասիկոյում դարձյալ հաղթեց Բարսելոնան (տեսանյութ)

03/03/2019 - 01:40

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Էլ Կլասիկո էր՝ «Ռեալ»-«Բարսելոնա»:

Կատալոնական թիմը հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով: Հանդիպման 26-րդ րոպեին Ռոբերտոյի փոխանցումից հետո հաշվենկատ հարվածով խաղի միակ գոլը խփել է Իվան Ռակիտիչը:

«Կապտանռնագույնները» հիմնականում վերահսկում էին գնդակի տեղաշարժը: «Արքայական» թիմի գրոհները բավարար չէին գոլի համար:

Հատկանշական է, որ «Բարսելոնան» Էլ Կլասիկոների պատմության ընթացքում 96-րդ հաղթանակն է տանում՝ առաջ անցնելով «Ռեալից», որի ակտիվում 95 հաղթանակ է: Վերջին 87 տարվա ընթացքում առաջին անգամ կատալոնական թիմն այս հաշվարկում առաջ է անցնում:

Էռնեստո Վալվերդեի թիմն այս հաղթանակից հետո 60 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ «Աթլետիկոյից» առաջ լինելով 10, «Ռեալից»՝ 12 միավոր:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023