No Haaland, No Party!!! Շտուտգարտը խայտառակեց Բորուսիա Դորտմունդին🎥

No Haaland, No Party!!! Շտուտգարտը խայտառակեց Բորուսիա Դորտմունդին🎥

12/12/2020 - 20:43

Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հավակնորդներից «Բորուոիսա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Շտուտգարտի» դեմ։

Հանդիպման հյուրերը պարզապես խայտառակեցին դորտմունդյան ակումբին՝ հյուրընկալվելիս հաղթելով տպավորիչ 1։5 հաշվով։ «Շտուտգարտի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց 21-ամյա հարձակվող Սիլաս Վամանգիտուկան, ով դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլիպ Ֆորստերը, Տանգի Կուլիբալին, Նիկոլաս Իվան Գոնսալեսը, իսկ «Բորուսիայի» միակ գոլը խփեց Ջիովանի Ռեյնան։

Նշենք, որ Վամանգիտուկան Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից է։ Կոնգոցի հարձակվողի ակտիվում արդեն գրանցվել է 7 գոլ։ Լավագույն ռմբարկուների պայքարում նա մի շարք այլ ֆուտբոլիստների հետ կիսում է 4-8-րդ հորիզոնականները։

Լուսիեն Ֆավրի սաներն արդեն տևական ժամանակ է ներքին առաջնությունում խնդիրներ ունեն։ «Իշամեղուները» Բունդեսլիգայի շրջանակում վերջին հաղթանակը տարել են 8-րդ տուրի շրջանակում, իսկ վերջին 3 խաղերից 2-ը պարտվել են։ Այս ամենը կարելի է կապել թիմի գոլահար Էրլինգ Հալանդի վնասվածքի հետ, ով 2020 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Շտուտգարտը» վաստակեց 17 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» 19 միավորով 5-րդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023