Նապոլին ձեռք բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը` չկարողանալով կոտրել Սալերնիտանայի դիմադրությունը🎥
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Սալերնիտանայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ նեապոլիտանական ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշիվը։
Լուչիանո Սպալետիի թիմից աչքի ընկավ Մաթիաս Օլիվերան, իսկ Սալերնոյից ժամանած հյուրերի պատասխան գոլը 84-րդ րոպեին խփեց Բուլայե Դիան։
Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 79 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Սալերնիտանան», 34 միավորով, 14-րդն է։
Հավելենք, որ այս խաղում հաղթելու դեպքում «Նապոլին» կնվաճեր «Սկուդետոն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բուլայե Դիա, Լուչիանո-Սպալետի, Մաթիաս Օլիվեյրա, Նապոլի, Սալերնիտանա