Մանչեսթեր Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)

09/02/2019 - 18:34

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»: «Կարմիր սատանաները» հաղթեցին 3:0 հաշվով:

14-րդ րոպեին Պոգբան բացել է հաշիվը, րոպեներ անց՝ 23-ին Մարսիալը կրկնապատկել է այն: Խաղի 65-րդ րոպեին տանտերերը տուգանային հրապարակում խախտել են կանոնները Մատայի նկատմամբ. նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Պոգբան՝ դառնալով դուբլի հեղինակ:

Սուլշերի անպարտելիության շարքը շարունակվում է: ՄՅՈւ-ն 51 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023