Լեաուն հերոսանում է` Միլանին անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Ֆիորենտինայի դեմ խաղում🎥

Լեաուն հերոսանում է` Միլանին անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Ֆիորենտինայի դեմ խաղում🎥

01/05/2022 - 18:54

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Բավական լարված ու համառ պայքար ձևավորվեց, որի ընթացքում վճռորոշ դարձավ «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուի` 82-րդ րոպեին խփած գոլը։

Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Ստեֆանո Պիոլիի թիմն առաջնության ավարտից 3 տուր առաջ 5 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականը զբազեցնող «Ինտերին», որն ընթացիկ տուրում դեռևս պետք է անցկացնի իր հանդիպումն ու հյուրընկալվելիս կմրցի «Ուդինեզեի» դեմ։

«Ֆիորենտինան», 56 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023