Marca. «Թո՛ղ Աստված իջնի և բացատրի, թե ինչ տեղի ունեցավ»📸

Marca. «Թո՛ղ Աստված իջնի և բացատրի, թե ինչ տեղի ունեցավ»📸

05/05/2022 - 16:28

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասախան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

«Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Իսպանական հեղինակավոր Marca պարվերականն անչափ յուրահատուկ ձևով է արձագանքել մադրիդյան ակումբի հաջողությանը։

Պարբերականի` մայիսի 5-ի համարի գլխավոր շապիկին պատկերված են «Ռեալի» ֆուտբոլիստները, որը վերնագրված է հետևյալ կերպ.

«Թո՛ղ Աստված իջնի և բացատրի, թե ինչ տեղի ունեցավ»։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» մայիսի 28-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023