Երևանի Լոկոմոտիվի բողոքը մերժվել է. թիմը դարձյալ հանդես կգա Առաջին խմբում

Երևանի Լոկոմոտիվի բողոքը մերժվել է. թիմը դարձյալ հանդես կգա Առաջին խմբում

19/03/2019 - 00:03

Ինչպես հայտնի էր, ՀՖՖ-ն Բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր չէր տվել Երևանի «Լոկոմոտիվին»: Ակումբը բողոքարկել որ որոշումը: «Լոկոմոտիվը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Ինչպես տեղեկացրել էինք, Արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2018թ. խմբագրություն) պահանջներին չհամապատասխանելու պատճառով(18-րդ կետի համաձայն)։


18-րդ կետում նշվում է,որ Բարձրագույն խմբում անդես եկող ակումբները պարտավոր են ունենալ մանկապատանեկան թիմեր։


Մենք արդեն նշել էին,որ «Լոկոմոտիվ» ՖԱ-ն ունի Մ-18,Մ-16,Մ-15 և Մ-14 տարեկանների թիմեր։ՀՀ Ֆուտբոլի առաջնությանը մասնակցում է այդ թիմերից մեկը ՝ «Լոկոմոտիվ»-01-ը (Մ-18)։

«Լոկոմոտիվ ՖԱ»-ն 5 օրվա ընթացքում բողոքարկել է, սակայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտեն չի փոխել իր որոշումը։

«Լոկոմոտիվը» կշարունակի իր մրցելույթները ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում»,- գրված է հայտարարությունում:

Այսպիսով, հաջորդ տարվանից Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք կունենան ներկայիս 9 թիմերը և «Երևանը»:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022