Դե Լիգտը Սանեի գոլից առաջ սայթաքելու մասին. Բախտս չբերեց

Դե Լիգտը Սանեի գոլից առաջ սայթաքելու մասին. Բախտս չբերեց

25/03/2019 - 12:06

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Գերմանիայից կրած պարտությունը (2:3):

«Առաջին խաղակեսում մենք ոչ այնքան լավ էինք խաղում, քիչ էինք ճնշում գործադրում մրցակցի վրա: Մենք, ինչպես հարկն է, խաղացինք ընդմիջումից հետո, իսկ նրանք ստիպված եղան օգտագործել երկար փոխանցումները, այդպես ավելի հեշտ էր իմ ու Վիրջիլի համար:

2-րդ խաղակեսում մենք սկսեցինք խաղալ ավելի ազատ, քանի որ զիջում էինք 0:2 հաշվով: Մզ ցույց տվեցինք որպես լավ թիմ, բայց մեկ խաղակես ուշացումով: Այո, ես կարող եմ խփել, բայց ավելի լավ կլինի միավորնել վաստակել:

-Սանեի գոլի ժամանակ դուք սայթաքեցիք…:-

Եզրից փոխանցում եղավ, մի քիչ սահուն էր, իմ բախտը չբերեց, իսկ նա էլ խփել գիտի,- ասել է Դե Լիգտը NOS-ին տված հարցազրույցում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023