J խումբ. Գերմանիան ու ՀՅ. Մակեդոնիան հաղթանակներ տոնեցին🎥

J խումբ. Գերմանիան ու ՀՅ. Մակեդոնիան հաղթանակներ տոնեցին🎥

09/10/2021 - 00:58

Աշխարհի 2022 առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոնի» լուսատախտակին, քանի որ Ռումինիայի հավաքականը 9-րդ րոպեին Յանիս Հաջիի խփած գոլի շնորհիվ Ռումինիայի հավաքականը հաղթում էր 1:0 հաշվով։

Երկրորդ կեսում «բունդեսմանշաֆթը» վերգտավ իր խաղը և կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` տանելով կամային հաղթանակ. նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Սերժ Գնաբրին, ապա 81-րդ րոպեին` Թոմաս Մյուլլերը։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Բլագոյա Միլևսկիի սաներն ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։

Հյուսիսմակեդոնացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Դարկո Վելկովսկին, Էգզիյան Ալիոսկին, Բոբան Նիլոլովը և Դարկո Չուրլինովը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հա դիպում.

Իսլանդիա 1:1 Հայաստան

J խումբը 7-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 18 միավոր
  2. Հյուսիսային Մակեդոնիա – 12 միավոր
  3. Հայաստան – 12 միավոր
  4. Ռումինիա – 10 միավոր
  5. Իսլանդիա – 5 միավոր
  6. Լիխտենշտեյն – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023