Interfootball-ն ու «Միկա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն են սկսել

Interfootball-ն ու «Միկա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն են սկսել

05/06/2022 - 11:38

Interfootball-ի և «Միկա» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։

Ըստ կնքված պայմանագրի` Interfootball-ը, 2022/23 մրցաշրջանից սկսած, դառնալու է «Միկայի» ինֆորմացիոն հովանավորը։

Այսուհետ Interfootball-ը կլուսաբանի «Միկայի» հանդիպումները, մարզումները և այն ամենը, ինչ կապված է ակումբի հետ։

Նշենք, որ «Միկան» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արդեն ստացել է անհրաժեշտ լիազորագիրն ու կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանին։

Interfootball-ի ողջ անձնակազմի կողմից հաջողություն ենք մաղթում «Միկա» ֆուտբոլային ակումբին Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանում։

Այժմ ներկայացնում ենք «Միկա» ֆուտբոլային ակումբի տնային ու արտագնա մարզաշապիկները, որի վրա լինելու է Interfootball-ի տարբերանշանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023