Ակումբային ֆուտբոլի 500 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցուցակն՝ ըստ  IFFHS-ի

Ակումբային ֆուտբոլի 500 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցուցակն՝ ըստ IFFHS-ի

10/02/2021 - 11:03

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, կազմել է ֆուտբոլի ակումբային պատմության 500 և ավելի գոլեր խփած ֆուտբոլիստների ցուցակը։

Ըստ IFFHS-ի՝ բոլորից շատ գոլ խփել է Բրազիլիայի հավաքակնի նախկին լեգենդար հարձակվող Ռոմարիոն, ում ակտիվում ակումբային կարիերայի ընթացքում գրանցվել է 689 գոլ։

Ռոմարիոյին հաջորդում է ևս մեկ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ՝ Պելեն։ «Ֆուտբոլի արքան» ակումբային կարիերայի ընթացքում խփել 684 գոլ։

Երկու բրազիլացիներին հաջորդում է «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին էլ խփել է 661 գոլ։

IFFHS-ը առանձնացրել է նաև հետևյալ ֆուտբոլիստներին․

4․ Յոզեֆ Բիցան – 656 գոլ

5․ Լեո Մեսսի – 651 գոլ

6․ Ֆերենց Պուշկաշ – 645 գոլ

7․ Ջիմի Ջոնս – 635 գոլ

8․ Ջո Բեմբրիկ – 593 գոլ

9․ Էյսեբիո – 581 գոլ

10․ Գերդ Մյուլլեր – 566 գոլ

11․ Գլեն Ֆերգյուսոն – 562 գոլ

12-13․ Ֆերնանդու Պեյրոտեու – 538 գոլ

12-13․ Ջիմի Մաքգրորի – 538 գոլ

14․ Ուվե Զեելեր – 508 գոլ

15․ Զլատան Իբրահիմովիչ – 501 գոլ

16․ Ալֆրեդո Դի Ստեֆանո – 500 գոլ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023