Here we go! Ֆելիպե Լուիսն աշխատանքի կանցնի Եվրոպայում 📸
Here we go! Ֆելիպե Լուիսն աշխատանքի կանցնի Եվրոպայում 📸
28/05/2026 - 10:49

Ֆելիպե Լուիսը կնշանակվի «Մոնակոյի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

40-ամյա մասնագետը 2024-26 թվականներին գլխավորում էր «Ֆլամենգոն»։

Բրազիլական ակումբը նրա գլխավորությամբ 100 խաղում տարել է 63 հաղթանակ, գրանցել 21 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, նվաճել 8 տիտղոս, այդ թվում` դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր ու Բրազիլիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026