Here we go! «Բարսան» ձեռք կբերի «Բորուսիայի» ֆուտբոլիստին 📸
Here we go! «Բարսան» ձեռք կբերի «Բորուսիայի» ֆուտբոլիստին 📸
11/07/2026 - 10:59

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին կհամալրի «Բարսելոնայի» կազմը, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. «Բլաուգրանան» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 22 միլիոն եվրո։

«Բորուսիան» ևս 7 միլիոն եվրո էլ բոնուս կստանա` կախված 24-ամյա ֆուտբոլիստի նվաճած տիտղոսներից ու մրցելույթներից։

Եզրային հարձակվողը կատալոնական գրանդի հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Ադեյեմին «Բորուսիայում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 146 խաղում խփել է 36 գոլ, կատարել 25 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026