Շրջադարձ. Ազարը ցանկանում է տեղափոխվել Ռեալ
Էդեն-Ազար-«Ռեալ» հարաբերությունները կարող են վերսկսվել: Վերջին շրջանում խոսակցությունները դադարել էին, սակայն Զիդանի՝ «արքայական» թիմը գլխավորելուց հետո կտրուկ շրջադարձ է եղել:
AS-ը հայտնում է, որ «Չելսիի» առաջատարը «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն է հայտնել:
Նշվում է, որ «Չելսին» արագորեն կարծիք է հայտնել իրավիճակի մասին: Անգլիական ակումբի ղեկավարությունը Ազարի համար կպահանջի 100-120 միլիոն եվրո:
Կարևոր հանգամանք կա. «Չելսին» չի կարող առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ ունենալ: Պարբերականը նշում է, որ չնայած այդ հանգամանքին՝ ակումբը դեմ չէ ազատվել իր առաջատարից:
# Էդեն-Ազար, Չելսի, Ռեալ, տրանսֆերներ