Globe Soccer Awards. Ռեալը՝ 21-րդ դարի լավագույն ակումբ , իսկ Բավարիան՝ 2020 թվականի

Globe Soccer Awards. Ռեալը՝ 21-րդ դարի լավագույն ակումբ , իսկ Բավարիան՝ 2020 թվականի

27/12/2020 - 23:27

Դեկտեմբերի 27-ին՝ ԱՄԷ-ում՝ Դուբայում, կայացավ «Globe Soccer Awards» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մի շարք մրցանակներ հանձնվեցին։

Այսպիսով, 2020 թվականի լավագույն ակումբ ճանաչվեց «Բավարիան», որն անցնող տարում դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Գերմանիայի սուպերգավաթակիր ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

21-րդ դարի լավագույն ակումբ ճանաչվեց «Ռեալ Մադրիդը»։ Այդ մրցանակը «արքայական» ակումբին տրվել է 2001-2020 թթ․ ունեցած հաջողությունների համար։ Այդ ընթացքում մադրիդյան ակումբը 7 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 5 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն, 4 անգամ ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև 1 անգամ էլ Միջմայրցամաքային գավաթի հաղթող (խմբ․՝ այս մրցաշարն այլևս չի խաղարկվում):

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023