Բարսելոնան հաղթեց Վիլյառեալին ?

Բարսելոնան հաղթեց Վիլյառեալին ?

25/09/2019 - 00:50

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վիլյառեալին». տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:

Հանդիպման 6-րդ րոպեին անկյունայինից Մեսսի փոխանցումից հետո Գրիզմանը բացել է հաշիվը: 15-րդ րոպեին Արթուրը հիանալի գոլով կրկնապատկել է այն: 44-րդ րոպեին Կասորլան նույնպես շքեղ գոլով կրճատել է հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում գոլ չի գրանցվել:

Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Մեսսին և ընդմիջմանը փոխարինվել: Մանրամասներ դեռևս հայտնի չեն:

«Բարսելոնան» 6 տուրից հետո 10 միավոր ունի, «Վիլյառեալը»՝ 8:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023