FAF. «Մեր աջակցությունն ենք հայտնում  ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին»

FAF. «Մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին»

28/12/2020 - 11:41

«Հայաստանի առաջին ճակատ» (FAF) երկրպագուների խմբավորումը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ սատարելով ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Մանսավորապես գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։Հաշվի առնելով․ որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը։ Ցանկանում ենք կրկին կարևորել՝ նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ մեր ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023