FA cup. հայտնի է դարձել 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը

FA cup. հայտնի է դարձել 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը

25/01/2020 - 12:07

Անգլիայի գավաթի շրջանակում մեկնարկել է 1/16 եզրափակիչը։ Երեկ՝ ուշ երեկոյան, կայացել է 2 հանդիպում, որի արդյունքում հայտնի է դարձել 1/8 եզրափակիչ դուրս եկած առաջին թիմի անունը։

Չեմպիոնշիփը ներկայացնող ՔՊՌ-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Շեֆիլդ Ունեսդեյին»։ Հյուրերը հաղթեցին 1։2 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Մյուս խաղում «Նորթհեմպտոնն» ընդունել էր «Դերբի Քաունթինն»։ Խաղն ավարտվեց գոլազուրկ՝ 0։0 հաշվով։ Այս թիմերի միջև կկայանա վերախաղարկում, որը տեղի կունենա փետրվարի 4-ին «Դերբիի» դաշտում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023