Կատալոնական անբավարար դիմադրություն «արքայական» ակումբին. Էսպանյոլ-Ռեալ՝ 2:4 (տեսանյութ)

Կատալոնական անբավարար դիմադրություն «արքայական» ակումբին. Էսպանյոլ-Ռեալ՝ 2:4 (տեսանյութ)

28/01/2019 - 01:50

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»:

Դուբլ է ձևակերպել Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի են ընկել Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը: Կատալոնական թիմի գոլերը խփել են Լեո Բապտիստան և Ռոբերտո Ռոսալեսը:

72-րդ րոպեից «արքայական» թիմը խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Ռաֆայել Վարանը:

Այս հաղթանակից հետո Սոլարիի գլխավորած թիմը 39 միավորով 3-րդն է, «Էսպանյոլը» 24 միավորով 15-րդն է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023