Ռեալը հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ռեալը հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

11/03/2019 - 01:39

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վալյադոլիդին»: Մադրիդյան թիմը հաղթեց 4:1 հաշվով:

Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերը չեն կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Այնուամենայնիվ, 29-րդ րոպեին «Ռեալը» գոլ է ընդունել. աչքի է ընկել Տուհամին: 5 րոպե անց Վարանը հավասարեցրել է հաշիվը: 51-րդ րոպեին Բենզեման հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ առաջ մղելով «արքայական» թիմին, իսկ 8 րոպե անց էլ դուբլ է ձևակերպել: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Մոդրիչը իր թիմի 4-րդ գոլն է խփել:

Նշենք, որ 80-րդ րոպեին Կազեմիրոն երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 51 միավորով շարունակում է գտնվել 3-րդ հորիզոնականում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023