Դե Խեան բաց է թողնում 15-րդ անընդմեջ 11 մետրանոցը

Դե Խեան բաց է թողնում 15-րդ անընդմեջ 11 մետրանոցը

24/03/2019 - 16:58

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան Եվրո-2020-ի որակավորման փուլի Նորվեգիայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ չի կարողացել հետ մղել նորվեգացիների իրացրած 11 մետրանոց հարվածը:

Ինչպես հայտնում է Opta վիճակագրական կազմակերպությունը, սա դարպաապահի 15-րդ անընդմեջ բաց թողած 11 մետրանոցն էր բոլոր առաջնություններում:

Վերջին անգամ Դե Խեան 11 մետրանոց հարված կարողացել էր որսալ 2016 թվականին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում՝ ՄՅՈւ-ի և «Էվերթոնի» մրցավեճի ժամանակ, երբ կարողացել էր հետ մղել Ռոմելու Լուկակուի հարվածը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022