Դալիչ. «Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչը, ո՞ւր կարող  էր  նա գնալ»

Դալիչ. «Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչը, ո՞ւր կարող էր նա գնալ»

14/12/2022 - 14:44

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Խորաթիայի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Արգենտինային` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը դժգոհել է այն սպասարկող մրցավարական անձնակազմից.

«Ըստ իս` 11-մետրանոց չկար։ Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչն այդ դրվագում, ո՞ւր կարող էր նա գնալ։

Եթե սա ինչ-որ նոր օրենք է, մեզ նախապես կարող էին տեղյակ պահել»,- Դալիչի խոսքերը մեջբերում է Jutarnji list-ը։

Հիշեցնենք, այդ հանդիպման 34-րդ րոպեին խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց «ալբիսելեստեի» հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին` բացելով հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023