Daily Mail.ՊՍԺ-ն կգնի Գրիզմանին, եթե Ռեալը տանի Մբապեին կամ Նեյմարին

Daily Mail.ՊՍԺ-ն կգնի Գրիզմանին, եթե Ռեալը տանի Մբապեին կամ Նեյմարին

22/03/2019 - 19:32

«ՊՍԺ»-ն պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Աթլետիկոյին» Գրիզմանի համար, եթե «Ռեալը» նրանցից գնի Մբապեին կամ Նեյմարին:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գրիզմանը ցանկանում է հեռանալ «Աթլետիկոից» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչից դուրս մնալու պատճառով:

Իտալական որոշ տեղեկատվական աղբյուրներ հավաստիացնում են, որ 100 մլն եվրո առաջարկը բավական կլինի տրանսֆերը կատարելու համար:Ամենահարմար տարբերակը նշվում է «ՊՍԺ»-ն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը պատրաստ է ամռանը մեկնել Փարիզ, սակայն «ՊՍԺ»-ն Գրիզմանի տրանսֆերը դիտարկում է միայն այն դեպքում, եթե հեռանան Մբապեն կամ Նեյմարը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022