Նախնական տեղեկություն Ռոնալդուի վնասվածքի մասին

Նախնական տեղեկություն Ռոնալդուի վնասվածքի մասին

26/03/2019 - 02:11

Եվրո-2020-ի որակավորման փուլի Պորտուգալիա – Սերբիա հանդիպման 29-րդ րոպեին Եվրոպայի չեմպիոնների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել և փոխարինվել:


BBC-ն հայտնում է, որ Ռոնալդուն ստացել է աջ ծնկի մկանի վնասվածք:

Պարբերականը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվողը բաց կթոողնի թուրինյան թիմի առաջիկա հանդիպումները «Էմպոլիի» (մարտի 30), «Կալյարիի» (ապրիլի 2) և «Միլանի» (ապրիլի 6) հետ:

Կա նաև ռիսկ, որ Ռոնալդուն ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Այաքսի» հետ առաջին հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 10-ին:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022