Ռոնալդու. Երբ խոսում են թվերը. Ընթերցողի կարծիք

Ռոնալդու. Երբ խոսում են թվերը. Ընթերցողի կարծիք

22/03/2019 - 23:41

Ընթերցողի կարծիք բաժնի շրջանակում շարունակում ենք ներկայացնել մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ հրապարակում ենք Կարեն Պողոսյանի վիճակագրական հոդվածը Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

Անցյալ շաբաթ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հերթական 1/8 եզրափակչում հերթական հեթ-տրիկը հեղինակեց: Հերթական գերկարևոր խաղում նա ամբողջ ֆուտբոլային աշխարհին ստպիպեց նորից խոսել իր մասին: Այս ամենը այնքան հերթական անգամ է տեղի ունենում, որ մենք մոռանում ենք դրա յուօրինակության մասին… ախր այս մարդը 34 տարեկանում հատկապես տուգանային հրապարակում վերածվել է իսկական կործանիչի: Թե ինչպես է դա տեղի ունեցել, և ինչպես է երբեմնի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» Ֆորմուլա 1-ի ռեժիմ միացրած եզրայինը վերածվել տուգանային հրապարակի խաղացողի, կխոսենք մեկ ուրիշ անգամ: Հիմա եկեք տեսնենք ինչումն է Ռոնալդուի յուրօրինակությունը: Խոսելու ենք միայն թվերով, ինչը էլ ավելի բացառիկ է դարձնում այս ֆուտբոլիստի ցուցանիշները.

Վերջին տարիներին ահռելի մեծ գումարներ է ծախսվում տրանսֆերների համար, հատկապես հարձակման գծի խաղացողների դեպքում, և դրա հետ կապված ստատիստիկա ներկայացնող խոշոր կազմակերպություններ (opta, statsbomb, istat) որոշեցին հետազոտել հարձակման գծի ֆոտբոլիստիների ցուցանիշները. դրա նպատակն էր պարզել, թե երբ է հարձակվողի կարիերայի գագաթնակետը: Համեմատելու ենք միայն հարձակման գծի խաղացողների ցուցանիշները: Այդ նպատակով ճշգրիտ տպավորություն ստանալու համար վերցնենք հարված դարպասի ուղղությամբ և հարված դարպասին ցուցանիշները: Հետազոտությունները արվել են ըստ 2008-2013 թվականների տվյալների:

Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է նվազում հարձակման գծի ֆոտբոլիստի հարված դեպի դարպասը ցուցանիշը 30-32 տարեկանից հետո: Տարիքի հետ նվազում է նաև հարված դարպասին ցուցանիշը.

Այս հետազոտությունների արդյունքերին ծանոթանալուց հետո, երբ տեսնում ենք, թե ինչպիսի թիմերի դեմ է գոլեր հեղինակում Ռոնալդուն և հաշվի առնենք, որ սա նոր առաջնություն է նրա համար, նոր թիմ, որտեղ միշտ լինում է այդ համընդհանուր միաձուլման «քիմայի» խնդիրը, էլ ավելի ապշեցուցիչ են դառնում նրա ցուցանիշները: 34 տարեկան հասակում, երբ հայտնի ֆոըտբոլիստները մտածում են կարիերան ավարտելու մասին, Ռոնալդուն հիմա էլ լավագույնն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում կատարած հարվածներով և՛ դեպի դարպասը (6,1), և՛ դարպասին (5.2):

Կարեն Պողոսյան

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023