Sky Sports. Կոուտինյոն ամռանը հնարավոր է տեղաափոխվի ՄՅՈւ

Sky Sports. Կոուտինյոն ամռանը հնարավոր է տեղաափոխվի ՄՅՈւ

17/03/2019 - 18:43

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հնարավոր է ամռանը վերադառնա Անգլիա:

Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ նշելով, որ 26-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Չնայած այդ ամենին՝ Կոուտինյոն ունի աջակցություն «Բարսելոնայում»: «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպումից (3:1) հետո նրա հասցեին գովեստի խոսքեր է ասել Ժերար Պիկեն.

«Նա շատ լավ մրցաշրջան է անցկացնում: Հենց սկզբից էլ նրանից մեծ սպասումներ ենք ունեցել և հանդերձարանում նա ստացել է մեր բոլորի աջակցությունը: Նա մեզ պետք է իր լավ մարզավիճակում մինչև մրցաշրջանի ավարտը: Ես վստահ եմ, որ դա այդպես էլ կլինի»,- Պիկեի խոսքը մեջբերում է London Evening Standard-ը:

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում (բոլոր մրցաշարերը ներառյալ) անցկացրել է 39՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինալ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023