«Չելսին» կարծում է, որ կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենն արդեն ընտրություն է կատարել նոր ակումբի հարցում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, լոնդոնյան ակումբում ակնկալում են, որ 25-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բարսելոնա»: Նույն կարծիքին են նաև նրա թիմակիցները։ 25-ամյա ֆուտբոլիստի շրջապատը չի բացառում, որ դեռ հնարավոր է նրա տեղափոխությունը «Բավարիա», սակայն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մտադիր են վերակենդանացնել Սուպերլիգայի գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերոնշյալ երեք ակումբները, որոնք այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին, պատրաստվում են հաջորդ շաբաթ ներկայացնել մրցաշարի թարմացված ծրագիրը։ Նրանք նախատեսում են հրաժարվել որոշ ակումբների՝ Սուպերլիգայի մշտական ​​անդամ լինելու գաղափարից։ Փոխարենը, մրցաշարը ցանկանում է առաջարկել ավանդական որակավորում` ներքին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմը, չնայած ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը` ստեղծելով հատուկենտ իրական գոլային պահեր։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Այսպիսով, «Ինտերը» կրկին չկարողաղավ օգտվել «Միլանի» նվերից, որն ընթացիկ տուրում միավորներ կորցրեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 27-րդ տուրը, որի առաջին խաղում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Միլանը» մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ «ռոսոներիների» առավելությամբ, ովքեր էլ 29-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով բացեցին հաշիվը։ Նշենք, որ պորտուգալացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց իր 8-րդ գոլն ու Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանի» լավագույն ռմբարկուն է։ Խփված գոլից հետո դաշտում, […]
Ավելին
Անդալուսական դերբին իսպանալան ֆուտբոլի կարևորագույն հանդիպումներից մեկն է։ Զարմանալի չէ, որ «Սևիլիայի» և «Բետիսի» գույների հանդեպ սերն ուժեղ է ինչպես երկրպագուների, այնպես էլ երկու ակումբների ֆուտբոլիստների մոտ։ Այժմ կներկայացնենք անդալուսական դերբիի պատմության ամենաանվանի ֆուտբոլիստներին։ Խոակին Սանչես («Բետիս» – 2000-2006 թթ., 2015 թվականից մինչ օրս) Ոչ ոք այդքան լավ չի ներկայացնում «Բետիսի» ուժն ու գույները, որքան […]
Ավելին
Անդակուսական դերբին լի է կրքով և դրա հետ կապված շատ պատմվածքներ կան, այդ պատճառով էլ առանձնացրել ենք 5 փաստ Սևիլիայի դերբիի մասին։ 1. Պաշտոնական առաջին դերբին. ակունքները Անդալուսական առաջին պաշտոնական դերբին տեղի է ունեցել 1915 թ., որի շրջանակում «Բետիսը» Ալբերտո Հենկեի գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով` նվաճելով Սևիլիայի գավաթը։ Այդուհանդերձ, կողմերի միջև երբևէ ամենաառաջին […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Մարսել» – «Բազել» «Լեսթեր» – «Ռեն» ՊԱՕԿ – «Գենտ» «Վիտես» – «Ռոմա» ՊՍՎ – «Կոպենհագեն» «Սլավիա Պրահա» – ԼԱՍԿ «Բուդե Գլիմտ» – «ԱԶ Ալկմար» «Պարտիզան Բելգրադ» – «Ֆեյենորդ» Նշենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխաններն` ամսի 17-ին։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Ռեյնջերս» – «Ցրվենա Զվեզդա» «Լայպցիգ» – «Սպարտակ Մոսկվա» «Բրագա» – «Մոնակո» «Պորտու» – «Լիոն» «Ատալանտա» – «Բայեր» «Սևիլիա» – «Վեսթ Հեմ» «Բարսելոնա» – «Գալաթասարայ» «Բետիս» – «Այնտրախտ» Նշենք, որ «Բետիսն» ու «Պորտուն» 1/8 եզրափակիչի իրենց դիմակայությունների տնային հանդիպումները կանցկացնեն մարտի 9-ին, […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված պատերազմի հետ, որոշում է կայացվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Ֆրանսիայի մայարաքաղաք Փարիզ։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 971 972 973 974 975 2,062

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023