Բրյուգեն շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Ատլետիկո Մադրիդին🎥

Բրյուգեն շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Ատլետիկո Մադրիդին🎥

05/10/2022 - 01:35

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բրյուգեն» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Բրյուգեն» հաղթեց 2:0 հաշվով։

Կարլ Հուֆկենսի թիմին հաղթանակ պարգևեցին Կամալ Սովայի և Ֆերրան Յուտգլայի խփած գոլերը։

Նշենք, որ 2:0 հաշվի ժամանակ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Պորտու» 2:0 «Բայեր»

3-րդ տուրից հետո B խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բրյուգե» – 9 միավոր
  2. «Պորտու» – 3 միավոր
  3. «Բայեր» – 3 միավոր
  4. «Ատլետիկո Մադրիդ»3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023